+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա CHEVROLET MALIBU LT, 1.5 TURBO

  • Լոտի համար 26754
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 792,788 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 792,788 դրամ
  • Սկիզբը: 16-07-2026 15:10
  • Աճուրդ: 4
Նկարագրություն
Գտնվելու վայրը ք․ Երևան
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժին
Մեքենայի մակնիշ Chevrolet
Մեքենայի մոդել Malibu
Թողարկման տարեթիվ 2021
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Ձախ
Գույն Կապույտ
Վիճակ Բավարար

Նույնացման համարը՝ 1G1ZD5ST4MF003768, շարժիչի հզորությունը՝ 162 Ձ.ՈՒ.։ Ավտոմեքենայի վրա առկա են ներկաշերտը խամրած, թափված, խազված, քերծված, վնասված, դեֆորմացված, փոս ընկած տեղեր։ Սրահի վիճակը՝ բավարար, դռները, ինչպես նաև դիմացի և հետևի թափարգելները՝ վնասված, անվադողերը՝ մաշված: Վնասվել և շարքից դուրս են եկել՝ մեքենայի առջևի թափարգելը երեսպատիչով իր բաղկացուցիչ մասերով, աջ անվաթևը, անվաթևի պաշտպանիչը, առջևի աջ երկայնակի հեծանը։ Աջ կողմի էլ․ համակարգը՝ խափանված, լայնակի հեծանի աջ կողմը՝ վնասված։ Ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ 

Գույքը գտնվում է մաքսային հսկողության ներքո, ապրանքը գնելուց հետո կարող է բաց թողնվել և հանձնվել գնորդին միայն օրենքով սահմանված կարգով գնորդի կողմից մաքսային համապատասխան ձևակերպումները և անհրաժեշտ վճարումները կատարելուց հետո։ Առկա է ՊԵԿ արգելանք։

 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438