+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա HONDA ACCORD 2.4

  • Լոտի համար 26974
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 2,350,000 դրամ
  • Մեկնարկային գին 1,370,520 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,370,520 դրամ
  • Սկիզբը: 30-07-2026 14:41
  • Աճուրդ: 4
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ ք․ Երևան
Վարույթն իրականացնող Շիրակի մարզային բաժին
Մեքենայի մակնիշ Honda
Մեքենայի մոդել Accord
Թողարկման տարեթիվ 2011
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Ձախ
Գույն Սպիտակ
Վիճակ Անսարք

Տեխնիկական անձնագրի համարը՝ XI051620, նույնացման համարը՝ 1HGCP2F69CA056261, շարժիչի հզորությունը՝ 177 Ձ.ՈՒ. / 130 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Մեքենան գտնվում էր վթարված, անաշխատունակ վիճակում, անվադողերը՝ կիսամաշ, սրահի վիճակը՝ բավարար, թափքի վրա առկա են վնասված, փոս ընկած, դեֆորմացված, ներկաշերտը թափված տեղեր, առջևի թափարգելը, դիմահար ապակին, առջևի աջ լուսարձակ լապտերը, հետևի ձախ կանգ ազդանշանային լապտեր ապակին՝ կոտրված, շարժիչի խցիկի ծածկոցը և  առջևի աջ անվաթևը՝ վնասված, դեֆորմացված, հետևի թափարգելի վրա առկա են բազմաթիվ արատներով տեղեր, հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, տեղադրված է հեղուկ գազի բալոն։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438