+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա VAZ 2115

  • Լոտի համար 27027
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 1,000,000 դրամ
  • Մեկնարկային գին 800,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 800,000 դրամ
  • Սկիզբը: 07-07-2026 14:23
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը ք․Վարդենիս, Ազգալդյան փողոց 7
Վարույթն իրականացնող Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժին
Մեքենայի մակնիշ LADA (ВАЗ)
Մեքենայի մոդել 2115
Թողարկման տարեթիվ 2004
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Դեղին նեֆերտիտի
Վիճակ Սարքին

Տեխնիկական անձնագրի համարը՝ KB701118, նույնացման համարը՝ XTA21150043738605, շարժիչի հզորությունը՝ 79 Ձ.ՈՒ. / 58 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Ավտոմեքենայի թափքի վրա առկա են ներկաշերտը խամրած, կոռոզիայի ենթարկված, ներկածածկույթը թափված տեղեր, դիմացի թափարգելը՝ վնասված, անվադողերը՝ կիսամաշ, սրահի վիճակը՝ բավարար, նստատեղերը՝ կտորից, մաշված, առջևի ձախ լուսարձակը կորտված է, առջևի ձախ դուռը՝ վնասված, մարտկոցի լիցքաթափված լինելու պատճառով շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը չի ստուգվել, տեղադրված է գազաբալոնային համակարգ։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438