+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա BMW X5 3.01

  • Լոտի համար 27097
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 2,755,000 դրամ
  • Մեկնարկային գին 1,606,716 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,606,716 դրամ
  • Սկիզբը: 27-08-2026 15:00
  • Աճուրդ: 4
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Շիրակի մարզային բաժին
Գտնվելու վայրը ՃՈ Արմավիրի մարզի, Էջմիածնի հատուկ պահպանվող տարածք
Մեքենայի մակնիշ BMW
Մեքենայի մոդել X5
Թողարկման տարեթիվ 2002
Թափքի տեսակ Ունիվերսալ
Շարժիչ Բենզին
Ղեկ Ձախ
Գույն Սև

Տեխնիկական անձնագրի համարը՝ PB539948, նույնացման համարը՝ 5UXFA53562LP49672, շարժիչի հզորությունը՝ 231 Ձ.ՈՒ. / 170 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Ավտոմեքենայի վրա առկա են խազված, քերծված, վնասված, վթարված տեղեր։ Հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը,  անվադողերը՝ մաշված, բանալին առկա չլինելու պատճառով հնարավոր չի եղել բացել բեռնախցիկը։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438