+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Բեռնատար  

Բեռնատար ավտոմեքենա MAN TGA 18.480

  • Լոտի համար 27162
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 18,000,000 դրամ
  • Մեկնարկային գին 14,400,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 14,400,000 դրամ
  • Սկիզբը: 04-08-2026 14:25
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ՈւՐԲԱՆ մաքսատան տարածք
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժին
Թողարկման տարեթիվ 2012
Թափքի տեսակ Թամբային քարշակ
Շարժիչ Դիզել
Փոխանցման տուփ Մեխանիկական
Գույն Սպիտակ
Վիճակ Լավ

Տեխնիկական անձնագրի համարը՝ XF915910, նույնացման համարը՝ WMA06XZZXDM605959, շարժիչի հզորությունը՝ 480 Ձ.ՈՒ. / 353 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Առանց բեռնվ. / առավ․ զանգված՝ 8125 / 18000, զանգվածը ավտոգնացքի կազմում՝ 40000 կգ, շարժիչը, փոխանցման տուփը, ինչպես նաև այլ դետալներ չեն ստուգվել բանալու բացակայության պատճառով։ 

Գտնվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ՈւՐԲԱՆ մաքսատան տարածքում սկսած 2026թ․-ի հունիսի 3-ից, կայանատեղիի վճարը կազմում է օրական 3000 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման գնորդի կողմից։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438