+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Նորատուս

  • Լոտի համար 470
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 1,286,820 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,286,820 դրամ
  • Սկիզբը: 26-06-2025 16:30
  • Աճուրդ: 121
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժին
Քաղաք/մարզ Գեղարքունիք
Համայնք Նորատուս
Հասցե Սևանի փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 14
Մակերես (քմ) 112.6
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 2494549
Կադաստրային ծածկագիրը 05-071-036-018

Ունի կիսանկուղ, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ փայտ և միաձույլ երկաթբետոն, տանիքը՝ եռանկյունաձև ազբեստացեմենտային ալիքաձև վահանակներ, պատուհանները՝ մետաղապլաստե և փայտյա, մուտքի դուռը՝ մետաղապլաստե, ներսի դռները՝ փայտյա, հատակը՝ առաջին հարկի միջանցքը և սենյակները՝ տախտակ, խոհանոցը և կիսանկուղը՝ բետոնե երեսսվաղ, պատերը՝ առաջին հարկի միջանցքը, սենյակները և խոհանոցը՝ ներկանյութ, կիսանկուղը՝ ցեմենտավազե շաղախ, սանհանգույցի հատակը և պատերը՝ սալիկապատ, առկա է գազ, էլ. հոսանք, ջուր: Ընդհանուր մակերեսը՝ 112.6քմ, որից առաջին հարկ՝ 79.4քմ, կիսանկուղ՝ 33.2քմ: Առկա են հացատուն, գոմ՝ 53.3քմ, ավտոտնակ՝ 21.2քմ: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հողամաս՝ 780քմ: 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438