+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Բնակելի տուն  

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ

  • Լոտի համար 23384
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 188,655,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 188,655,000 դրամ
  • Սկիզբը: 15-07-2025 14:59
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Էրեբունի
Հասցե ք․ Երևան, Էրեբունի, Էրեբունու փողոց 6/5 և 6/7 բնակելի տուն
Մակերես (քմ) 235․9
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 25032016-01-0082, 25032016-01-0058
Կադաստրային ծածկագիրը 01-005-0505-0059, 01-005-0505-0100

Իրենից ներկայացնում է թվով երկու առանձին սեփականության վկայականներով անշարժ գույքեր, որոնք փաստացի իրենցից ներկայացնում են մեկ ընդհանուր ամբողջական գույք։ Ունի նկուղ և ձեղնահարկ, արտաքին պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ հիմնականում երկաթբետոն, տանիքածածկը՝ թիթեղյա, ներքին հարդարանքը տեղազննության պահին գտնվում էր կիսավարտ վիճակում, պատերը`գաջապատված, հատակների մեծ մասը՝ բետոնյա, որոշ մասերում՝ սալիկապատ, առաստաղները` առանց հարդարման, ներքին դռները բացակայում են, պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե, մուտքի դուռը՝ մետաղական, սանհանգույցները՝ առանց հարդարման, ունի էլ․ հոսանք, ջուր։ Տեղադրված է մետաղական դարպաս։

Ըստ թիվ 25032016-01-0082 սեփականության վկայականի առկա է սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 400քմ։ Ըստ նույն վկայականի լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնի առկա են 344․42քմ մակերեսով ինքնակամ շինություններ։

Ըստ թիվ 25032016-01-0058 սեփականության վկայականի առկա է սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 793․55քմ։ Առկա են բնակելի տուն՝ 235․9քմ, ավտոտնակ՝ 33․9քմ, հարդարումը բացակայում է, պարիսպ՝ 11․7քմ (31.6խմ)։
 


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438